Ժողովրդի վարչապետը նման դեպքերում թաթիկներ է կտրում, իսկ Ձեր թաթիկները, կարծես, դեռ տեղում են

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հավանաբար տեղյակ եք, որ երևանցիների գլխին Ձեր իսկ կարգած քաղաքապետը իր խիստ հյուրընկալ և Հաբսբուրգների պալատական էթիկայի վերջին ճիչին համահունչ պահվածքով նեղացրել է արտասահմանցի ներդրողներին՝ փուչ անելով Հայաստանում բազմամիլիոնանոց պոտենցիալ ներդրումները: Իսկ ժողովրդի վարչապետը, հերթական անգամ մարմնով փակելով խայտառակության կրակն իր հերթական անհաջող կադրի ուղղությամբ, ասում է՝ «…տարօրինակ է եղել այն, որ քաղաքապետի հետ հանդիպմանը այդ կարգի մարդիկ եկել են ջինսերով, բոթասներով և մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին»:
Հասկանու՞մ եք՝ վերաբերմունք պետական ինստիտուտի նկատմամբ: Իսկ Դուք դրել-վերցրել ու ջինսով գնացել էիք կառավարություն՝ անձամբ ժողովրդի վարչապետի հետ հանդիպման: Պետական ինստիտուտի հանդեպ նման արգահատելի վերաբերմունքից հետո էլ դրել ու նորին գերազանցությանը խոստացել եք բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Ինչ խոսք՝ բրավո, ուրիշը չէր կարող նման բան անել ու մարսել: Ժողովրդի վարչապետը նման դեպքերում թաթիկներ է կտրում, իսկ Ձեր թաթիկները, կարծես, դեռ տեղում են: Կրկին անգամ՝ բրավո:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )