Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 30-ին, ժամը 19:20-ի սահմաններում Կոտայքի մարզում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում բախվել են 25-ամյա Արթուր Ա.-ի վարած «Porsche Cayenne»-ը, 31-ամյա Հմայակ Ա.-ի վարած «Toyota Camry»-ն և 24-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Nissan Sentra»-ն։

Shamshyan.com-ի տվյալներով՝ վարորդներից Դավիթ Ա.-ն և Արթուր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This