Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)
Նշվում են՝ Առանց ծխախոտի միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, ինչպես նաև՝ Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր։
Հայաստանում. 2012-ին Հովիկ Աբրահամյանը ընտրվել է ԱԺ նախագահ (102 կողմ, 4 դեմ), 2016-ին ՀԾԿՀ-ն մինչև 10 հազ. խմ սպառողների համար գազի սակագինը իջեցրել է 9.3 դրամով, 2018-ին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են, 2019-ին Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու։
Աշխարհում. 1859-ին գործարկվել է Բիգ-Բենի ժամացույցը, 1961-ին հայտարարվել է ՀԱՀ-ի անկախությունը Բրիտանիայից, 1970-ին Պերուի երկրաշարժից զոհվել է 60 հազար մարդ, 600 հազարը մնացել են անօթևան։
