Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետությունում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում, իսկ 22-ին և 25-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, որոնք 22-ին ու 25-ին առանձին շրջաններում կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, իսկ նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում՝ մինչև 20-25 մ/վ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։
