Զգուշացում․ 077 113487 համարից քաղաքացիներից գումար են պահանջում՝ սպառնալիքների ուղեկցությամբ
Քաղաքացու ահազանգի համաձայն՝ Արփինե ներկայացող անձը, ներկայանալով որպես դատաիրավական համակարգի աշխատակից, պահանջում է անհապաղ գումար փոխանցել՝ սպառնալով հակառակ դեպքում խնդիրներ ստեղծել։
Վերջին դեպքում նա պնդել է, թե քաղաքացու եղբայրը պարտք ունի, և վճարումը պետք է կատարի հենց ինքը՝ հեռախոսահամարի պատճառով։
Ո՞վ է կանգնած այս զանգերի հետևում, և ի՞նչ իրավական հիմքով են քաղաքացիներից գումար պահանջում։
Ambion.news-ը հորդորում է զգոն լինել և չտրվել անհայտ անձանց սպառնալիքներին։
