Հաքերային հարձակում․ Visa-ի, Mastercard-ի և JPMorgan Chase-ի հազարավոր հաճախորդների տվյալներ են արտահոսել

Հաքերային հարձակման հետևանքով Visa-ի, Mastercard-ի և JPMorgan Chase-ի հազարավոր հաճախորդների անձնական տվյալներ են հայտնվել համացանցում։

Տեղեկությունների համաձայն՝ արտահոսած տվյալների թվում կան հաճախորդների անուններ, էլեկտրոնային փոստի հասցեներ և հեռախոսահամարներ։ Ընկերությունները հայտնել են, որ միջադեպերը կապված են երրորդ կողմի ծառայություններ մատուցողների հետ, իսկ հիմնական վճարային համակարգերը չեն տուժել։

Share This