Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշանկյուն կտեղադրվի Երևանի Հաղթանակ զբոսայգում

44-օրյա պատերազմի անմահ հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյունը կտեղադրվի Երևանի Հաղթանակ զբոսայգում։

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումն անցել է բավականին խոստումնալից։ Հանդիպման ընթացքում կողմերը որոշել են նաև հուշանկյան տեղադրման վայրը։

Այն կտեղակայվի Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող կոթողի հարևանությամբ։

«Մեզ միայն մնում է որոշում կայացնել նկարի տեսքի և բովանդակության վերջնական տարբերակի վերաբերյալ»,- իր խոսքը եզրափակեց Արտակ Հովհաննիսյանը։

Անաստասիյա Հարությունյան

Share This