ԶԱՊ-ն ու «Օշականցի Գևորիկը» տնային կալանքի տակ են․ գրավը՝ 20-ական միլիոն դրամ

Դատարանի որոշմամբ երեկ կալանքից ազատ արձակվեցին «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ հայտնի ԶԱՊ մականունով, և Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը»։ Նրանք դատարանի դահլիճից դուրս եկան՝ իրենց նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունից հետո։ Երեկ հայտնի էր դարձել, որ դատարանը երկուսի նկատմամբ էլ տնային կալանք է սահմանել։

Ambion.news-ի տեղեկություններով՝ բացի տնային կալանքից, դատարանը կիրառել է նաեւ բացակայելու արգելք եւ գրավ՝ յուրաքանչյուրի նկատմամբ 20 միլիոն դրամի չափով։

Նշենք, որ բացի 2 գողականներից, գործով անցնում է նաեւ Զապ-ի նախկին փեսան՝ Էդգար Մուրադյանը, որի կալանքը դատարանն օրեր առաջ փոխել էր վարչական հսկողության։

 

 

Share This