«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն վնասվածքներ են ստացել Գերմանիայի Բունդեսլիգայի «Քյոլնի» դեմ ուրբաթ օրը կայացած ու 1-1 ավարտված խաղում։

Ակումբի հաղորդմամբ՝ Հարի Քեյնի մոտ ախտորոշվել է ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոզի կապանի պատռվածք, և 33-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամիսներին չի կարողանա օգնել թիմին։

Մայքլ Օլիսեի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի առջևի հատվածի սալջարդ, առաջիկա օրերին նա կանցնի վերականգնողական կուրս։ Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ին, Վենսան Կոմպանիի թիմը Չեմպիոնների լիգայում արտագնա հանդիպում կունենա «Լիլի»-ի հետ։

Share This