Երևանում բացվել է Ստարոբելսկում զոհված ուսանողներին նվիրված թվային հուշահամալիր

Երևանում Ռուսաստանի դեսպանատունը գործարկել է Ստարոբելսկում զոհված ուսանողներին նվիրված թվային հուշահամալիր։

«Դեսպանատան կայքում հասանելի է այս սարսափելի ողբերգության զոհերի թվային հուշահամալիրը»,- ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հոգեգալստյան շաբաթ օրը Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստյան պատարագներ՝ ի հիշատակ Ստարոբելսկի քոլեջի այն ուսանողների, որոնք անմեղ զոհվել են Կիևի վարչակարգի զինյալների իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով։

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի (ԼԺՀ) քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում գտնվել են 14-ից 18 տարեկան 86 երեխաներ։ Հարվածի հետևանքով շենքը փլուզվել է մինչև երկրորդ հարկը։ Զոհվել է 21 մարդ, տուժել՝ 65 երեխա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Share This