Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան
«Պլատֆորմ» փոդքասթի այս թողարկմանը քննարկվում է նախընտրական արշավի ընթացքն ու սոցիոլոգիական տվյալների վերլուծությունը։ Նշվում է, որ գործող իշխանության վերարտադրությունը գոյաբանական աղետ է երկրի համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմության էգոիզմն ու ինֆանտիլիզմը նպաստում են այդ գործընթացին։
Քննարկվում են հնարավոր քաղաքական սցենարներ՝ շեշտելով, որ անկախ ընտրությունների ելքից, Հայաստանին հակացուցված է որևէ ուժի բացարձակ ու անվերահսկելի իշխանությունը, քանզի այն հանգեցնում է օլիգարխիկ համակարգի, վախի մթնոլորտի և օրինականության վերացման։
