Զվարթնոցում հայտնաբերվել է 956 հազար եվրոյի մաքսանենգ կանխիկ գումար․ 2 անձ ձերբակալվել է

956 հազար եվրոյի մաքսանենգության և փողերի լվացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալվել է 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կանխիկի մաքսանենգության և փողերի լվացման դեպքով։

ՀՀ ՊԵԿ հաղորդմամբ՝ Ս.Ն.-ն և Մ.Ն.-ն կանխիկը թաքցրել են ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներում և 2026 թվականի մայիսի 30-ին ժամանել «Զվարթնոց», որտեղ մաքսային զննմամբ հայտնաբերվել է ընդհանուր՝ 956 հզր 400 եվրո։

Վերջիններս ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։ Հիշեցում. անձը համարվում է անմեղ, քանի դեռ մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Share This