Հրաչյա Ռոստոմյան․ «Մոլդովական սցենարը» կարող է վտանգել Հայաստանի պետական շահերը

«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա Ռոստոմյան

Հրաչյա Ռոստոմյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են կիրառել «մոլդովական սցենարի» տարրեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ և հակառուսական օրակարգի առաջմղմամբ, ինչը Հայաստանի համար վտանգավոր է։ Նրա խոսքով՝ Հայաստանը և Մոլդովան գտնվում են տարբեր միջավայրերում։

Ռոստոմյանը նշում է, որ Մոլդովան ունի ռումինա-եվրոպական հենարան, իսկ Հայաստանը ԵՄ-ի հետ սահման չունի և էապես կապված է ռուսական շուկայի ու ԵԱՏՄ-ի հետ։ Նրա գնահատմամբ՝ վակուումը կարող է լցվել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությամբ՝ «վիլայեթացման» հեռանկարով, և անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն։ Նա հավելում է, որ այդ փոփոխությունները կարող է երաշխավորել ԲՀԿ-ն։

Share This