Ամերիկյան ավիաընկերություններն իշխանություններից 2,9 միլիարդ դոլարի չափով աջակցություն են ստացել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով զգալի ֆինանսական կորուստներ կրած ամերիկյան ավիափոխադրող ընկերություններին 2,9 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել, հայտնում է Ֆինանսների նախարարության home.treasury.gov կայքը։

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունն աշխատավարձերի աջակցության ծրագրի շրջանակում ավարտին է հասցրել համաձայնագրերի կնքման գործընթացը Allegiant Air, American Airlines, Delta Air Lines, Southwest Airlines, Spirit Airlines և United Airlines ավիաընկերությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ֆինանսների նախարարությունն ուղևորափոխադրող ավիաընկերություններին աշխատավարձերի վճարման ծրագրի շրջանակում արդեն կատարել է առաջին վճարումները՝ տրամադրելով ընդհանուր 2,9 միլիարդ դոլար ծավալով աջակցություն։ Նշվում է, որ հետագայում ավիաընկերություններին վճարումները կանոնավոր կերպով կկատարվեն։Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում ավիափոխադրողները Ֆինանսների նախարարության հետ համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում 25 միլիարդ դոլարի չափով օգնություն ստանալու պայմանների վերաբերյալ համաձայնության են եկել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )