«80-ամյակ՝ հուշերի, կեղծ բարեկամության և չլվացվող խղճի ֆոնին․ ափսոս էր երեխան…».Արփի Սիրադեղյան
Պապ ջան ես նորից շոկի մեջ եմ,բայց որպեսզի չխախտեմ 80֊ամյակիդ միջոցառման թեզը լռեցի։
Հիմա կիսվեմ հետդ։Զարմանքից քար եմ կտրում,երբ տեսնում եմ քո հին ու նոր ընկերներին մի միջավայրում հավաքված հուշեհիշողություններ պատմելիս։Իհարկե շատ հաճելի էր,մի պահ մանկությունս հիշեցի,չէ որ այդ մարդկանց ես վաղուց գիտեի։Քո կարոտը մի պահ իրենցից էի ուզում զգալ,մեկ էլ հիշեցի,Դավիթը։Այս բոլոր հավաքվածները մատը մատին չտվին քո որդուն օգնելու համար,երբ վերակենդանացման բաժնում էր եւ ընդհանրապես չէին էլ շարժել մատերը,երբ դեռ էնտեղ չէր ավելին քացով խփել էր մեկը տղան աստիճաններից թռել էր առաջին հարկ։Մեջքին դաջված էր ոտնահետքը,ինքս եմ տեսել։Իհարկե ասեցին սուտ է։Հիմա ինչու են նշում 80ամյակդ,կարողա դու ասես։Հիմա արդեն Վանոն մաքրում է իրենց դեմքը,թե էլի որոշել են հիմա էլ ոսկորներդ լվան։Իհարկե խոսքը ոչ բոլորի մասին է…
Հետաքրքիր է Զուրաբյան Լեւոնը ասում են ( խփել է) տղայիդ,Մաթեւոսյան Դավիթը իր էջում չդրեց Դավիթի պոստը օգնության,իր հիմնադրամով չօգնեց։Մի ընտանիք արդեն թշնամի է տղայիդ,Հրանտի ընտանիքը,(Հրանտի ականջը խուլ)այսինքն բարեկամ տիկին Ռուզանին,բայց քո մասին տեղեկությունները հիմա իրենց ձեռքով են ընթացք ստանում։Արամ Մանուկյանը քեզ փուռը տա,պառլամենտում կողմ քվեարկի կալանավորմանդ,բայց հիմա միջոցառումը ամբողջ ինքը վարի։Գնա մեռի ,արի սիրեմ։
ԵՍ չեմ հավատում իրենց մարդկությանը։Մարդը իր ընկերոջ ժառանգին անժառանգ չի թողնի։Սրանք բոլորը կապիկություն են մեծ,արհավիրքից առաջ։
Էնպես,որ հայրս,քեզնով միակ փող չաշխատողը ես ու Դավիթն ենք, քո միակ հարազատները,հանգիստ ննջիր մեր հարազատ,մենք միշտ քեզ հետ,անշահ սիրո քո որբերն ենք,մնացածը միայն քո անունով մինչ այժմ ոսկոր լվացողներ։
Ափսոս էր երեխան…
