Այս լավ մարդը նաև ինձ է կալանավորել, ինչպես նաև բազմաթիվ այլ անմեղ մարդկանց. առաջին պերեդաչին ես եմ բերելու. Մախսուդյանը՝ Մելքոնյանի մասին

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը, ով կալանավորվել էր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, իր աջակցությունն է հայտնում Մելքոնյանին՝ «այդ լավ մարդուն», ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դատախազը դիմել է ԲԴԽ-ին։Աջակցությունս եմ հայտնում Մասիս Մելքոնյանին։ Որոշել են ապօրինաբար կալանավորել մեր հրաշք դատավորին։

Այս լավ մարդը նաև ինձ է կալանավորել, ինչպես նաև բազմաթիվ անմեղ մարդկանց։ Բայց դե կյանքը բումերանգի հատկություն ունի։

Իսկ առաջին պերեդաչին ես եմ բերելու» ,- գրել է նա։

Նկարը՝ Վահագն Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից։

Share This