Մասիս Մելքոնյանի կայացրած կալանքի որոշումները․ հրապարակվել է ընդդիմադիր գործիչների և այլ անձանց ցանկը

Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ։

 

Այսքան ընդդիմադիր գործչի նկատմամբ կալանքի որոշումներ կայացրած դատավորին անգամ չեն խղճում, երբ նա այլևս սպառում է իրեն։

 

Մասիս Մելքոնյանի որոշումներով տարբեր տարիներին կալանավորվել են հետևյալ ընդդիմադիր գործիչները, հոգևորականները և քաղաքական հնչեղություն ունեցող գործերով անցնող անձինք.

 

1. Լևոն Քոչարյան — ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

 

2. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան — «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ։

 

3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան — Շիրակի թեմի առաջնորդ։

 

4. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ։

 

5. Տիրան Խաչատրյան — Հայաստանի ազգային հերոս, գեներալ։

 

6. Վահե Դանիելյան — ՀՅԴ անդամ։

 

7. Գերասիմ Վարդանյան — ՀՅԴ անդամ։

 

8. Նարեկ Մալյան — հասարակական-քաղաքական գործիչ։

 

9.Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան — «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ։

 

10.Դավիթ Սարգսյան — Ստեփանակերտի քաղաքապետ։

 

11. Գարիկ Գալեյան — զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայր։

 

12. Արթուր Սուքոյան — Լևոն Քոչարյանի օգնական։

 

13. Ալեքսանդր Կոչուբաև — փաստաբան։

 

14. Վահագն Մախսուդյան — գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի։

 

Եթե այլ անձանց մոռացա՝ հիշեցրեք:

 

Ավելացված

Share This