Ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Share This