ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
Նա հայտնի է որպես ընդդիմադիրների վերաբերյալ կալանավորելու որոշում կայացրած դատավոր։ԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնում են Ambion.news–ի աղբյուրները։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Մասիս Մելքոնյանը համարվում է իշխանությունների «սրտի» դատավոր։ Նա հայտնի է որպես ընդդիմադիրների վերաբերյալ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Նա հայտնի է որպես ընդդիմադիրների վերաբերյալ կալանավորելու որոշում կայացրած դատավոր։
