Աննա Վարդապետյանը միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի կարգավիճակում Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մասնակցություն կունենա Ասոցիացիայի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը, ռազմավարական ուղղությունների և նախաձեռնությունների առաջմղմանը, ինչպես նաև միջազգային դատախազական համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ է ընտրվել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ 2026 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ։

2026 թվականի ապրիլի 15-ին Շանհայում տեղի ունեցած՝ Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում նաև միաձայն հավանության է արժանացել 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստն անցկացնելու առաջարկը։

Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին՝ նպաստելով դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։

Share This