Հայ-ադրբեջանական հարաբերությունների, խնդիրների մասին խոսել ենք ադրբեջանագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանի հետ.
_
Տիկի’ ն Հայրապետյան, ինչպես գիտեք` հունիսի 18-19-ը Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության մասնակցությամբ տեղի կունենա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան » փառատոնը։ Ի՞նչ եք կարծում, այս աﬔնը խոսում է որևէ վտանգի մասին, թե՞ սա այսպես կոչված ներքին լսարանի համար է։
– Ես բազﬕցս անդրադարձել եմ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող՝ խիստ վտանգավոր զավթողական հայեցակարգին, որը շրջանառության ﬔջ է դրվել հենց Իլհամ Ալիևի կողﬕց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից։ Այդ օրվանից անցել է 3 տարի և 5 աﬕս։ Այս ընթացքում ՀՀ «խաղաղասեր» իշխանությունը որևէ գործնական քայլ չի ձեռնարկել՝ այս զավթողական հայեցակարգը
պատշաճ ուսուﬓասիրել , դրա ռիսկերը գնահատել , դրանք ﬕջազգային գործընկերներին ներկայացնել և աճող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է վերոնշյալ ﬕջոցառման կազմակերպմանը, ապա նշեմ, որ դրա մասին «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը նյութ էր հրապարակել դեռ ապրիլին՝ նշելով․ «Այս տարի «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III փառատոն-համաժողովը կանցկացվի Նախիջևանում՝ հուիսի 18–19-ը։ Նշենք, որ Արևմտյան Ադրբեջանին նվիրված
փառատոնը և համաժողովը կանցկացվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչության, Ադրբեջանի Հանրապետության գիտության և
կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի համատեղ կազմակերպմամբ»։ Անգամ հրապարակային նյութից ակնհայտ է, որ այս նախաձեռնությունն ուղիղ հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողﬕց, ﬕնչդեռ Փաշինյանի շնորհիվ Ալիևին «խաղաղության» մրցանակներ են շնորհում։ Հարց տվեք ինքներդ ձեզ՝ ﬕ՞թե խաղաղության իրական ﬕտման պարագայում Ադրբեջանն այսքան ﬕջոցներ կծախսեր այս անհեթեթ,
պատմական հիմքից զուրկ զավթողական հայեցակարգը քարոզել համար։ Մի՞թե այսքան ֆինանսական և կազմակերպչական ռեսուրս կներդրվեր, եթե այն հեռուն գնացող նպատակներ չունենար։ Այս վտանգը շատ իրական է, ուղղված է ﬔր պետության դեմ և չի՛ կարող դիտարկվել որպես պարզապես ներքին լսարանին ուղղված խոսույթ։ Ավելին՝ այս աﬔնը նոր թափ է հավաքել անցած տարվա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Սա հստակ ցուցիչ է, որ Ադրբեջանը մշակում է երկարաժամկետ էքսպանսիոնիստական գաղափարախոս թյուն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պատմական և քաղաքական լեգիտիմության վերաիմաստավորմանը։
– Անկլաﬖերի թեման թե’ ադրբեջանական, և թե’ հայկական փորձագիտական դաշտում դարձյալ ակտիվացել է։ Այդ 4 անկլաﬖերը հանձնելու դեպքում, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը այլևս տարածքային պահանջ չի ունենա։
– Իլհամ Ալիևի կողﬕց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթում բառացի հայտարարել է․ «ներկայիս Հայաստանը ﬔր հողն է….Ե՞րբ է հայ ժողովուրդը տեղափոխվել ﬔր հողեր։ Սա բոլորս հիանալի գիտենք։ Ե՞րբ են նրանք տեղափոխվել Ղարաբաղ։ Ե՞րբ են տեղափոխվել Զանգեզուր։ Ո՞ւմ կողﬕց են դրանք փոխանցվել. Ինչպե՞ս և ինչ նպատակով: Այս աﬔնը ﬔնք շատ լավ գիտենք։ Նրանք երբեք պետություն չեն ունեցել այս տարածքում՝ Հարավային
Կովկասում…Ուստի, ﬔնք պետք է այս փաստերը ներկայացնենք կենտրոնացված և կազմակերպված, ճիշտ ձևով։ Եվ ես վստահ եմ, որ ﬔնք դրան հասնել ենք»։ Միայն այս հայտարարությունը բավարար է հասկանալ համար, որ Ադրբեջանի Հայաստանի Հանրապետ թյան ողջ տարածքի հանդեպ ունի զավթողական ծրագիր։ Չի կարելի ճակատին ուղիղ ասված խոսքը չհասկանալ, գնալ վտանգավոր զիջուﬓերի դրանով ﬕմայն նպաստել ադրբեջանական զավթողական ախորժակի ﬔծացմանը։
– Ռազմագերիների վերադարձի թեման Ադրբեջանում առհասարակ քննարկվու՞մ է
– Ես չեմ տեսնում այդ թեմայի քննարկումը։ Ընտրություններից առաջ որոշ լրատվաﬕջոցներ գրում էին, թե իբր Ալիևը Փաշինյանին «նախընտրական
նվեր» է անելու ՝ ազատ արձակելով ﬔր գերիներից ﬕ քանիսին։ Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Ես նաև տեսնում եմ, թե ինչպես է ներկայիս կառավարությունը դիտավորյալ խուսափում այս հարցը ﬔր ﬕջազգային գործընկերների հետ քննարկելուց՝ փորձելով այն դարձնել բացառապես երկկողմ օրակարգի մաս, այսինքն՝ վերածել գործնական անլուծելի հարցի։– Մայիսի 28-ին, Ալիևը գտնվելով օկուպացված Արցախում, հայերիս անվանել է «թշնաﬕ», հպարտացել, որ «վռնդել է» ﬔզ, որ Հայաստանի բանակն «ամբողջովին ջախջախվել է» և որ «խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի պայմաններով»։ Այս ամենի ֆոնին «խաղաղության» օրակարգ որդեգրելը մեղմ ասած ինքնախաբեություն չէ՞
– «Խաղաղություն» եզրույթը շատ կարևոր և արժեքավոր է։ Ցավոք, այսօրվաորդեգրված քաղաքականությունը որևէ աղերս չունի խաղաղություն բառի և դրա իրական իմաստի հետ․ դա ստորացման ուղի է, որը ﬔզ պարտադրվում
է Ադրբեջանի կողﬕց, և որին համաձայնել է ներկայիս ղեկավարությունը։ Այս գործընթացի շրջանակում Ադրբեջանը առավելագույնս թուլացնում և մաշեցնում է ﬔր դիմադրողականությունը, որպեսզի հետագայում շատ ավելի անխոչընդոտ հասնի իր զավթողական նպատակներին։ Միևնույն ժամանակ, Ալիևը շարուակում է պետական մակարդակով հայատյացության քարոզը, ինչը, իհարկե, որևէ արձագանք չի գտնում ներկայիս ղեկավարության կողﬕց։
Հարցազրույցը` Անաստասիյա Հարությունյանի
