ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մահանում է․ Գրոսսի

ԱԷՄԳ-ի ղեկավարը և ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ այս միջազգային կազմակերպությունը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մահանում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ անմիջական վտանգ չկա ՄԱԿ-ի կործանման տեսքով, խոսքն ավելի շուտ դանդաղ մահվան մասին է. ՄԱԿ-ը էական ավանդ չի ներդնում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում, ասել է նա Ֆայնենշլ Թայմս-ին։

Գրոսսին նշել է նաև «հիասթափության զգացողությունը» սոցիալական հարցերում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում ձեռք բերված ողբալի արդյունքների պատճառով։

Share This