ՄԵԼԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ AMBION.NEWS-Ին
Մելադա Սարգսյանը դատի է տվել Ambion.news լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Հասմիկ վիրաբյանին և պահանջում է ներողություն խնդրել
Կարդացինք հայցապահանջն ու այդպես էլ չհասկացանք, թե կոնկրետ ինչը պետք է հերքել և որ բառից է վիրավորվել տիկին Սարգսյանը և որ գրածն է, որ չի համապատասխանում իրականությանը:Սակայն տիկին Սարգսյանը, կարծես, մոռանում է մի կարևոր հանգամանք․ վիճարկվող նյութի հեղինակը լրատվամիջոցի հիմնադիր տնօրենը չէ, այլ Ambion.news-ի լրագրող Ա․ Դ․-ն։
Ավելին՝ այս պատմությունը միայն մեկ հրապարակման կամ մեկ լրագրողի մասին չէ։
Խմբագրությունը շուրջ 40 քաղաքացիներից ստացել է բողոքներ և դիմումներ, որոնք ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որն այժմ գտնվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Ի դեպ, տիկին Մելադայի գործերը հավանաբար, այդքան էլ լավ չեն, դրա համար էլ որոշել է մեզ դատի տալ։
