Դիլիջանի երկու նախաձեռնություն միջազգային ճանաչման է արժանացել «World Tourism Awards 2026»-ում

Դիլիջանում Green Rock հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախաձեռնություն միջազգային ճանաչման է արժանացել՝ World Tourism Forum Institute-ի (WTFI) կազմակերպած «World Tourism Awards 2026» մրցանակաբաշխության շրջանակում։

 

Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունը (Dilijan Urban Development Framework, DUDF) ստացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ 2026» մրցանակը, իսկ «Ապիցիուս Արմենիա» միջազգային դպրոցը ճանաչվել է 2026 թվականի լավագույն հյուրընկալության դպրոց։

 

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Բրյուսելում։ Մրցանակները Green Rock հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին ստացել են Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը և «Ապիցիուս Արմենիա»-ի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսը։

 

Այս միջազգային ճանաչումը կարևոր ձեռքբերում է Դիլիջանի համար՝ ամրապնդելով քաղաքի դիրքը որպես զբոսաշրջության, քաղաքաշինական նորարարությունների և մասնագիտական կրթության զարգացման կենտրոն։

Share This