ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետն է․
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այսօր ազատման դիմում է գրել: Վարչապետ Փաշինյանը բանակում մահվան դեպքից հետո ավելի վաղ հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին։
