Ձյան պատճառով 22 ճանապարհ է փակվել Թուրքիայում
Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանում առատ ձյունը Ռիզե և Արդվին նահանգների 22 գյուղի ճանապարհներ է փակել։
Ռիզեում փակվել են նահանգի կենտրոնական հատվածի և մի շարք շրջանների գյուղական ճանապարհները։ Տեղական իշխանությունները տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում դրանց բացման և երթևեկության վերականգնման համար։
Արդվինի բարձրադիր տարածքներում նույնպես առատ ձյուն է տեղացել։ Բորչքայում փակվել են 6, Շավշաթում՝ 3 գյուղի ճանապարհներ, իսկ Սահարա լեռնանցքում (Արդվին–Արդահան ավտոճանապարհ) ձյան և մերկասառույցի պատճառով առաջացել են երթևեկության դժվարություններ։
