50 ԵՐԵԽԱՅԻ ԺՊԻՏԻ ՀԱՄԱՐ․ «ԱՄԲԻՈՆ ՆՅՈՒԶԸ» ՄԻԱՑԱՎ ԲԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Խաչատուր Միքայելյանի «50 երեխայի Ամանորը» բարեգործական նախաձեռնությանը միացավ նաև «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը՝ ի դեմս հիմնադիր-խմբագիր Հասմիկ Վիրաբյանի։

Մեր ցանկությունն է, որ այս Ամանորին Գյումրիի 50 անապահով երեխաներ իրենց զգան սիրված, ուշադրության արժանացած և երջանիկ։

Մենք հավատում ենք, որ երբ միավորվում են բարի սրտերը, նույնիսկ ամենափոքր աջակցությունը կարող է մեծ հրաշք դառնալ։

Կոչ ենք անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալ նախաձեռնությանը։ Թող այս տարի 50 երեխայի աչքերում Ամանորի լույսը փայլի։

Եկե՛ք միասին ոչ թե պարզապես նվերներ տանք, այլ երեխաներին հավատ պարգևենք հրաշքների հանդեպ։

Ambion.news

Share This