Դիլիջանի նորընտիր ավագանին գումարել է անդրանիկ նիստը․ Դավիթ Սարգսյանը՝ համայնքի ղեկավար

Տեղի է ունեցել Դիլիջան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի՝ մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը նիստը վարելու իրավասությունը վերապահվում է նիստին ներկա տարիքով ավագ անդամին։ Այդ կարգով նիստը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Ա. Մանվելյանը։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի համաձայն՝ Դավիթ Սարգսյանը օրենքի ուժով համարվում է Դիլիջան համայնքի ընտրված ղեկավար։

Նորընտիր ավագանին առաջիկա հինգ տարիների ընթացքում կիրականացնի համայնքի ներկայացուցչական մարմնի իր լիազորությունները՝ մասնակցելով համայնքային նշանակության որոշումների կայացմանն ու Դիլիջան համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը։

Share This