Ամիսների հետևողական աշխատանքից հետո․ Գյումրիում ապամոնտաժվում են ապօրինի տաղավարները․
Ամիսներ տևած գրագրության արդյունքում Գյումրու համայնքապետարանին այլ ելք չէր մնում, քան ապամոնտաժել Ալեք Մանուկյան 2/22 և 2/20 հասցեներում գտնվող ապօրինի տաղավարները:
Մայթը վերջապես կվերադարձվի քաղաքացիներին:
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին` համատեղ ու հետևողական աշխատանքի համար։
Նշեմ, որ Գյումրու մի քանի հասցեների մասով ևս աշխատանքներ են տարվում:
