Հաքան Ֆիդան․ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։
«Մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում։ Քննարկեցինք խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության հաստատման համար շատ կարևոր գործոն է»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆիդանը։
