Մեկ սուտը՝ մեկ կյանք. Սամյուել Պատիի սպանությունը՝ համացանցային ատելության և կեղծ մեղադրանքի ողբերգական հետևանքը

Մի տխուր պատմություն թե ինչպես Ֆրանսիացի աշակերտուհու սուտը հանգեցրեց այս ուսուցչի գլխատմանը:

 

2020 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում գտնվող դպրոցի մոտ իսլամիստ ահաբեկիչը հարձակվել է պատմության ուսուցիչ, 47-ամյա Սամյուել Պատիի վրա և բառացիորեն գլխատել նրան:

 

Հարձակմանը նախորդել է առցանցային արշավ, որը սկսվել է ուսուցչի աշակերտուհիներից մեկի կողմից տարածված կեղծ պնդման հիման վրա։

 

13-ամյա մահմեդական աշակերտուհին ծնողներին պատմել է, թե իբր պատմության ուսոցիչը դասի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները իսկ մահմեդական աշակերտներին հրամայել դուրս գալ դասարանից։ Նա նաև ասել է, թե այդ ժամանակ պատժվել է՝ ուսուցչի պահվածքին դեմ արտահայտվելու համար։

 

Իրականում այդ ամենը բացարձակ սուտ, հորինված պատմություն է եղել:

 

Ավելին՝ այդ օրը այդ աշակերտուհին նույնիսկ բացակայել է դասից ոչ հարգելի պատճառով։

Նա հորինել է այդ պատմությունը, քանի որ վատ պահվածքի պատճառով երկու օրով հեռացված է եղել դասարանից և վախենալով, որ ծնողները կբարկանան` հորինել է այդ ամբողջ պատմությունը:

 

Իրենց հերթին նրա հայրն ու մի շարք այլ մարդիկ տարածել են այդ սուտը համացանցում՝ հրապարակելով ուսուցչի լուսանկարն ու անունը, իսկ օրեր անց 18-ամյա ջիհադիստը գտել և փողոցում գլխատել է ուսուցչին։

 

2024 թվականին կայացած դատական ​​նիստի ժամանակ, անժխտելի փաստերի և հարցադրումների ճնշման ներքո, աղջիկը վերջապես խոստովանել է ճշմարտությունը։

Աշակերտուհին հրապարակավ զղջացել է իր արարքի համար, սակայն գլխատված ուսուցչին չես վերադարձնի իր ընտանիքին…

Share This