Կեղծ օգտահաշիվ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով․ քաղաքապետարանը զգուշացնում է քաղաքացիներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ❗️

Տեղեկացնում եմ , որ սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։

 

Հորդորում ենք քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։

 

Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։

 

Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին։

Share This