«ԴՕԿ»-ի ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «ԴՕԿ» կուսակցության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։

 

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։ Այդ օրը Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեցին պետական և քաղաքական գործիչներ, խաթարվեց երկրի բնականոն կյանքը, իսկ հայ ժողովուրդը կրեց ծանր ու անդառնալի կորուստ։

 

Այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի շիրմին ծաղկեպսակ է դրվել կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունից։

 

Հիշել նշանակում է ոչ միայն խոնարհվել անցյալի առջև, այլև գիտակցել պետականության, ազգային միասնության, պատասխանատվության և օրենքի գերակայության կարևորությունը։

 

Հիշատակը պարտավորեցնում է։ Պետականությունը պահանջում է պատասխանատվություն։

 

Հավերժ փառք և խոնարհում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Share This