Գևորգ Մկրտչյանն ազատվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Ambion.news–ը տեղեկանում է Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր ընդունելով Փաստաբանների պալատի նախագահի առաջարկը՝ ազատվելու Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից (պայմանավորված այլոց անձնական չափորոշիչներին չբավարարելու հանգամանքով, որին առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ)՝ Գրասենյակի աշխատակազմին և հանրային պաշտպաններին մաղթում եմ բեղմնավոր աշխատանքային գործունեություն»,-գրել է Գևորգ Մկրտչյանը։

Share This