Անահիտ Մանասյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ ՄԻՊ-ը զգուշացնում է քաղաքացիներին

Screenshot
Ուշադրություն․ կեղծ օգտահաշիվ
Telegram-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով բացվել է կեղծ օգտահաշիվ՝ @Dokto111, որից քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։
Այդ օգտահաշիվը որևէ առնչություն չունի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։
Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը։
