Խանութի պարտքի տետրից մինչև բանկային վարկ․ «վերասյի» ճանապարհը
.
..Ժաժքից հետո մեր բազմահազար տռադիցիաներին մեկըմ է ավելցավ, անկախ մեզեն ավելցավ… չուզելով ավելցավ, էգավ, խցկըվավ մեր ապրելու ռիթմի մեջ ու արմատներ քցեց, մնաց: Էդ աննամուս տռադիցիան վերասյեն է: Հացի բուդկեկը, դախըլիկներն ու կամիսոնկեկը ժողովրդին սովից փրկելու հըմար առևտուրը դարձրին վերասյով, ըշտը ըդպես` մտանք ապառիկ կյանք: Դախըլ ունեցողն իրա ապրանքը բուդկից կվերցներ վերասյա, բանըմ թանկ կուդար ժողովրդին, բուդկեն կամիսոնկից կվերցներ, կամիսոնին էլ Էրէվընից կբերեր լիքը վերասյա ուտելիք: Էրէվանն էլ մեծ սրտով կուդար մեզի ապրանք. քիչըմ կնեղվեր, օր վերասյա է, բայց մեկ է` ըդպես օր չծախեր մեզի օգնություն էգածը մեր վրա, կռնա ղրգողները փոշմընեին ու էլ չղրգեին: Ու էս շղթան էնքան լավ սկսեց աշխատել, օր եվրոբանկերը գողցան մեր ժողովրդական բիզնեսի ոլորտը: Թեպետ աշխարհը զարգացել էր, ու մեգէլ երկրները վերասյով տուն ու մաշինեք կծախեին, մերոնք հաց ու մակարոնի բարեհաջող կայացած ապառիկի արևուն կխընդային: Նպաստի ու թոշակի օրերին ամենաշատ վերասյով մակառոն ուտողի հետ խանութի տերը կերթար փոշտ, օր հանկարծ մէ ուրիշի պարտքը չփակեր էդ մարդը, ու ինքը ստիպված սպասեր գալող ամսու նպաստին (Էրէվանն էլ իրան կնեղեր, փարեքը գուզեր): Թե ժաժքից առաջվա խանութները բողոքի ու առաջարկությունների գրքեր ունեին, ժաժքից հետո ըդոնք սաղ դառան վերասյի տետրեր: Արդեն նախօրոք գիտեին` ով ինչքանի մակառոն ու կոֆե կտանի, ու մոտավոր քանի թուղթ բդի տետրից հատկացնեին էդ ընտանիքին: Օր հեշտ գտնեին տետրի մեջ պարտքատերի տեղը, ամեն վերասյա առևտուր էնողի կուդային էջի թիվը հիշելու պարտականությունը: Մարդիկ էլ չէին երազե շատ փող ունենալու մասին, այլ ֆանտազիաներին զոռ կուդային, թե ինչղ էդ տետրի թվերը կջնջվին, կամ կեցած տեղը կվառի ու մոխիր կդառնա իրանց կերած-խմածի տալիքը: Թուղթ ու գիր էնողների խարազանման օբյեկտը դառել էր խանութչիկի պարտքի տետրը: Ամեն առևտրական չէր, օր կեներ իրա գործը էդ մեխանիզմով: Բազարի մեջ հասկցնելու հըմար, օր կուդա միրգը կամ կարտոշկեն վերասյով, ծախողը բարձր կճվար. « Տարեք կերեք, եբ օր կըռնաք, փարեն բերեք»: Բազարի մեջ կապ չուներ` առնողին կճանչնայի՞ն, թե՞ չէ, կհարցնեին` ումոնցե՞ն ես, ու հեռվից հեռու տեղը բերելով, թե ումոնցեն կէղնի, կկշռեին, կուդային ապրանքը: Ժողովրդի մեջ մարդկություն կար, կհասկնային, օր մեկը մյուսով կռնա գոյատևե: Լենսիրտ Էրէվընին կխաբեին` փողը քիչըմ կուշացնեին, բայց չէին թողնի, օր հարևանի էրեխու վիզը ծուռ մնա:
Հըմի քաղաք սուպեռմարկետներն են շատըցել, ու ամեն պատի գրած է` « Վերասյա չկա»: Էդ գրածը շատ տեղեր կհանդիպիք` վարսավիրանոցների, ատամնաբուժարանների, դաժե տաքսիների մեջ: Քաղաք վերասյի դեմ հակապայքար կերթա. գուզեն ամեն հնարով էդ աննամուս տռադիցիան պոկեն մարդկանց կյանքից: Մենակ բանկերը զարգացում կուդան էդ ճյուղին. սիրուն-սիրուն իմպպռտնի անուններ կդնեն իրանց մատուցած ծառայություններին, բայց խո սաղս էլ գիտենք, օր էդ ժողովրդի նեղության ծոցից դուս ելած վերասյի համակարգն է, մենակ թե իրանք կուլտուրական են, պարտք ունեցողի հետ փոշտ չեն էրթա, կամպյուտըռի մեջ ֆոկուզ կենեն ու մարդկանց նպաստը, ռոջիկն ու դաժե վերջի կում համբերությունը կքաշեն իրանց սեյֆերի մեջ ու կճամփեն Էրէվան…
Լիլիթ Մկրտչյան
