Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան
Ֆասթ Բանկի գործառնական բլոկը, որը ղեկավարում է գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանը, ձևավորվել է բանկի արագ աճով պայմանավորված։ Առաջնահերթ են գործառնությունների անընդհատության ապահովումը, ներքին ու արտաքին հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը և CIR-ի բարելավումը։
Հաճախորդների արագ ու անհարկի փաստաթղթերից զերծ սպասարկման նպատակով ներդրվում են թվային պրոդուկտներ, օպտիմալացվում ու ավտոմատացվում են գործընթացները, գործում է SLA-ների ինստիտուտը։ Անվտանգությունն ապահովվում է համակարգերով ու 24/7 աշխատող թիմերով։
Հաճախորդների կարիքներին արձագանքվում է բողոքների բարձր մակարդակով դիտարկմամբ, հարցումներով, ֆոկուս խմբերով և աշխատակիցների հետադարձ կապով։ Մեծ մարտահրավեր է տեխնոլոգիաների և հաճախորդների գիտելիքների դիսոնանսը, ինչին բանկը դիմագրավում է ֆինանսական կրթվածության բարձրացմամբ ու մասնաճյուղային ցանցի երկրի մասշտաբով ընդլայնմամբ։
