«Ամբիոն Նյուզ». Մարտուն Գրիգորյանին տանում են կալանքի՝ հեռախոսային զրույցի պատճառով

«Ամբիոն Նյուզ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին տանում են կալանքի՝ հեռախոսային զրույցի պատճառով։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ Գրիգորյանին մեղադրում են ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ։ Ըստ իրավապահների տվյալների՝ ԲՀԿ մի խումբ անդամներ ընտրությունների ընթացքում Գյումրիի բնակիչներից մեկի տան վերանորոգման համար անհատույց տրամադրել էին շինարարական նյութեր։

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում դեռևս մայիսի 22-ին իրավապահները խուզարկություն էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը և գրասենյակում։

Արամ Դավթյան

Share This