ՆԳ նախարարի հանձնարարականը՝ «թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց» վերաբերյալ

Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները․ ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

 

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

 

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

 

Նախարարը խիստ հանձնարարական է տվել ՆԳՆ ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։

 

Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ նախարար Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները և կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետևողական աշխատանք։

 

Դրական է գնահատվել 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը․ դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ հանձնարարականներ են տրվել։

 

Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/08/13/eqv-3/

Share This