Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտում գտնվող Wildberries-ի պահեստում

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում։ Այս մասին հայտնել է Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները», — ասված է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օբյեկտում անվտանգության պահանջներին համապատասխան նախօրոք իրականացվել է էվակուացիա։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ օբյեկտում ապրանքների պահպանում չի իրականացվում։

Share This