ՄԻՊ-ի միջամտությամբ ասպիրանտը հնարավորություն է ստացել մասնակցել միջազգային գիտական ծրագրի

🔹Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության և իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում ասպիրանտը հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական ծրագրին

 

📌Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմած քաղաքացու բարձրացրած խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության և միջգերատեսչական համակարգված աշխատանքի շնորհիվ ստացել է դրական լուծում։

 

🎓Ասպիրանտը հրավեր է ստացել մասնակցելու եվրոպական երկրներից մեկում անցկացվող միջազգային գիտական վերապատրաստման ծրագրին, սակայն տարկետման մեջ գտնվելու պատճառով նրա անձնագիրը տրամադրված է եղել սահմանափակ ժամկետով, ինչը խոչընդոտել է ծրագրին մասնակցությանը։

 

🤝Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ու ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համագործակցության արդյունքում հարցը կարգավորվել է։

 

🌍Արդյունքում երիտասարդ գիտնականը հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային գիտական վերապատրաստման ծրագրին՝ շարունակելով իր մասնագիտական զարգացումն ու գիտական գործունեությունը միջազգային հարթակում։

Share This