Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 2 496-ի, վիրավորներինը՝ 7 725-ի․ Al Jazeera

Լիբանանի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի, 7 725 մարդ մարտի 2-ին սկսված վերջին պատերազմի թեժացման պահից ստացել է վիրավորումներ, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Գերատեսչությունն իր ամենօրյա հաշվետվությունում տեղեկացրել է, որ տարհանման կենտրոններում թաքնվող տեղահանված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 120 հազարը։

Միեւնույն ժամանակ, տեղահանված ընտանիքների թիվը այդ կենտրոններում հասել է մոտ 31 հազարի։

Share This