ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախատեսում է դաշնային մակարդակով վերանայել մահապատժի կիրառման մեխանիզմները և ընդլայնել դրա իրականացման հնարավոր մեթոդները
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկել դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու համար: Այդ միջոցառումները ներառում են մահացու ներարկման արձանագրության վերականգնում, մահապատժի մեթոդների շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ գնդակահարությունը․ հայտնում է նախարարությունը։
«Նախորդ վարչակազմը ձախողվել է ամերիկյան ժողովրդին պաշտպանելու իր պարտականության մեջ՝ չկարողանալով հետապնդել ամենավտանգավոր հանցագործներին, այդ թվում՝ ահաբեկիչներին, մանկասպաններին և ոստիկաններին սպանողներին, և նրանց նկատմամբ մահապատիժ կիրառել», – ասել է գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։
