Ապրիլի 25-ը Կենդանաբույժների օրն է 

 

 

Այսօր մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու շնորհավորանքներն ենք ուղղում այգու կենդանաբույժներին, ինչպես նաև ոլորտի բոլոր մասնագետներին՝ նվիրվածության, մասնագիտական բարձր պատրաստվածության և կենդանիների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար 💚

 

Կենդանաբանական այգում կենդանաբույժի աշխատանքը միայն բուժումով չի սահմանափակվում․ այն ամենօրյա ուշադրություն, մասնագիտական զգոնություն և մեծ պատասխանատվություն պահանջող գործ է ։

 

Այգու յուրաքանչյուր կենդանու առողջությունն ու բարեկեցությունը մեծապես կախված են նրանց հետևողական և նվիրված աշխատանքից ։

Share This