Ֆրանսիայի փաստաբանական միությունների պատվիրակությունները այցելել են Հայաստան՝ մասնակցելով մասնագիտական հանդիպումների և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ փաստաբանական ակադեմիա են այցելել Ֆրանսիայի փաստաբանական միությունների պատվիրակություններ

 

ՀՀ փաստաբանների պալատ են այցելել Ֆրանսիայի փաստաբանական միությունների պատվիրակություններ

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 24-ին ՀՀ փաստաբանների պալատ են այցելել Ֆրանսիայի Փարիզ, Օ դը Սեն, Մենպելիե և Վալանս քաղաքների փաստաբանական միությունների պատվիրակությունները՝ միությունների նախագահների և փաստաբանների կազմով, ինչպես նաև Ֆրանսիայի փաստաբանների միությունների ազգային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահը:

 

Միջազգային գործընկերներին հյուրընկալել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:

Հայ գործընկերների ուղեկցությամբ ֆրանսիացի փաստաբաններն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Այնուհետև, Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբաններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

 

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Հայաստանում կայանալիք միջազգային համաժողովի անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։

 

Հանդիպման ավարտին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։

Share This