Քաղաքացու արժանապատվությամբ է ամրանում պետությունը.Հասմիկ Վիրաբյան

Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ մաղթելով խաղաղ, ապահով ու արժանապատիվ կյանք։ Թող մեր պետությունն օրեցօր ամրանա քաղաքացիների հավատով, աշխատանքով ու պատասխանատվությամբ, իսկ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ իր իրավունքները պաշտպանված են, ձայնը՝ լսելի, արժանապատվությունը՝ բարձր գնահատված։ Ուժեղ պետությունը սկսվում է հարգված քաղաքացուց, իսկ հզոր հասարակությունը՝ օրենքի առաջ հավասարությունից, արդարությունից ու փոխադարձ վստահությունից։ Թող մեր հայրենիքում յուրաքանչյուր մարդ իրեն զգա արժևորված, պաշտպանված և պետության լիիրավ տերը։

Share This