Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Պակիստան՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար, Վենսը սպասում է առաջընթացի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը դեռ չի մեկնի Պակիստան, նրա փոխարեն կմեկնեն Սպիտակ տան բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը։

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններին Իսլամաբադում։

CNN-ի տվյալներով՝ Թրամփը նրանց ուղարկում է Պակիստան՝ այս շփումների համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռևս չի ծրագրում այցը, քանի որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չի մասնակցում բանակցություններին։

Միևնույն ժամանակ Վենսը պատրաստ է մեկնել Իսլամաբադ, եթե երկխոսությունը առաջընթաց գրանցի։

Share This