Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով
Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորում քաղաքի ղեկավարության կազմակերպած մշակութային միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև «Հայկական հարց» խորագրով համաժողով։ Միջոցառման բանախոսը լինելու է «Çorum Haber» թերթի սյունակագիր Սելահաթթին Այդեմիրը: Ծրագրի ընթացքում քննարկվելու է «Հայկական հարցի» պատմական ակունքները՝ Օսմանյան կայսրությունից մինչև մեր օրեր։
Կոնֆերանսն անցկացվելու է ապրիլի 24-ին «Վելի փաշա» հյուրատանը գտնվող Չորումի քաղաքային թանգարանում: Միջոցառմանը հրավիրվել են տեղի բնակիչները։
Հայկական հարցն Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու պետականության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի անվանումն է դիվանագիտության պատմության մեջ։
