Հաքան Ֆիդան․ Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին

Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է դիտարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին  Լոնդոնում լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան  համաձայնագրից հետո նեղուցում ականազերծման աշխատանքներ կիրականացնի տեխնիկական խումբ՝ հավելելով, որ Թուրքիան նման ջանքերը սկզբունքորեն դրական է դիտարկում` համարելով այն որպես մարդասիրական պարտականություն։

Share This