Դրոշ այրելը ես համարում եմ ճղճիմ. Ալեն Սիմոնյան

Շատ անտեղի եմ համարում դրոշ այրելը եկեղեցին քանդելու հետ համեմատելը»,-լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն։ Այն գործողությունը, որը արվել ա ես իմ գնահատականը տվել եմ՝ համարում եմ ճղճիմ, թույլ, Հայասատանի Հանրապետությանը և հայ ժողովրդին վնասող։

 

Բա Ադրբեջանի դրոշը խի՞ չվառեցին, պա՞րզ ա չէ, որ սարկազմով եմ ասում։ Չի կարող ամեն մի կրպակ ունենա իր արտաքին քաղաքականությունը։ Պետությունն ունի իր արտաքին քաղաքականությունը»,-հայտարարեց Սիմոնյանը։

 

«Երկու օր առաջ ես Թուրքիայում ունեցել եմ շատ լավ հանդիպումներ, ունենք խաղաղության օրակարգ։

 

Վառել եմ դրոշ, ի՞նչ, էդ ա իրանց հերոսությունը, պետք եղած ժամանակ էլ 220 արագությամբ վազել հակառակ ուղղությամբ»,-հավելեց ԱԺ նախագահը։

 

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քննադատել էր Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրելը՝ այն  որակելով անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի

Share This